Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 հուլիսի 2007

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Օրակարգի հարցերի թվում քննարկվել և հաստատվել են «Ոռոգվող գյուղատնտեսության» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի «Ոռոգման 6 ինքնահոս համակարգերի նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջարկների վերագնահատման արդյունքները: Գնահատման արդյունքները Կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Կառավարման խորհրդի այսօրվա նիստում ներկայացվել են «68 պոմպակայանների վերազինման ու արդյունավետության բարձրացման տեխնիկատնտեսական հիմնավորում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, որոնք հաստատվել են և կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Նիստում քննարկվել է «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայության մրցույթին մասնակցելու նպատակով շահագրգռվածության ցուցաբերման հրավերը: Խորհուրդն այն հաստատել է: Նշվել է, որ խորհրդատվական ծառայությունների շրջանակներում կիրականացվի վերականգնման նախագծի պատրաստում, ելակետային բնապահպանական տվյալների հավաքում և շինարարության տեխնիկական վերահսկողություն: Շահագրգռվածության ցուցաբերման հրավերը Կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում օրակարգային հարցերի շարքում քննարկվել և հավանության է արժանացել «Արարատի մարզում տեղակայված Աբովյան, Արևշատ, Լանջազատ և Արմավիրի մարզում Գրիբոյեդով համայնքների երրորդ կարգի ջրանցքների վերականգնում» շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը և մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավերը: Այս բաղադրիչով նախատեսվում է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ ոռոգման երրորդ կարգի ջրանցքները վերականգնելու համար, որն իրականացնելու համար պահանջվում է ջրօգտագործողների կողմից 15 տոկոսի համաֆինանսավորում:


Նշվել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրի համանման բաղադրիչով 2005-06թթ. մշակվել են երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծեր, որոնք ներկայումս պատրաստ են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվելու համար: Մրցույթը կանցկացվի մեկ փաթեթով և միջազգային սակարկությունների ընթացակարգերով: Մրցութային փաթեթը և մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավերը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


«Գյուղական ճանապարհների» վերականգնման ենթածրագրի շրջանակներում «Ճանապարհների տեխնիկատնտեսական հիմնավորում և նախագծում» խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով կառավարման խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է համաձայնագրի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:


Քննարկվել և հաստատվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից ս.թ. մայիսի 15-ին հաստատված գնումների պլանի փոփոխությունները:


Նիստում լսվել է նաև տեղեկատվություն «Գյուղական ճանապարհների» վերականգնման ենթածրագրի առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների երթևեկելի մասերի լայնության փոփոխության վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից ս.թ. հունիսի 26-ի նիստի արձանագրությամբ ամրագրված հանձնարարության կատարման մասին:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ֆինանսական գործակալի ընտրության տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները: Գնահատման արդյունքները կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, կներկայացվեն Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հավանությանը:


Օրակարգում լսվել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Բնապահպանական և սոցիալական գնահատում և վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքների բողոքարկման մասին տեղեկությունը և պատասխան նամակի նախագիծը: Քննարկման արդյունքում, բերված փաստարկների հիման վրա, խորհուրդը ներկայացված բողոքը համարել է անհիմն և հաստատել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի պատասխան նամակի նախագիծը:


Խորհրդի նիստում քննարկվել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի «Կատարման վրա հիմնված ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման գործող համակարգի վերանայում և բարելավում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի պայմանագրի նախագիծը, որը հաստատվել է: Զեկուցվել է, որ պայմանագրի բանակցությունները կայացել են 2007թ. հուլիսի 24-ին, որի ընթացքում քննարկվել և պարզաբանվել են ընկերության կողմից ներկայացված Տեխնիկական առաջարկում ներառված տեխնիկական հարցերը: Պայմանագրի նախագծի կառուցվածքը և բովանդակությունը, որպես առաջարկներ ներկայացնելու հրավերի մաս, նախապես քննարկվել և հաստատվել էր «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի կողմից, այնուհետև արժանացել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հավանությանը` 2007թ. փետրվարի 22-ին:


Պայմանագրի արժեքն է 305.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքների իրականացման տևողությունը` 9 ամիս: «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո պայմանագրի նախագիծը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի աուդիտի անցկացման առաջարկի ներկայացման հայտի նախագիծը ևս: Համաձայն «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից ս.թ. մարտի 16-ի նիստում հաստատված աուդիտի պլանի, կազմակերպության ֆինանսական և ծրագրային գործունեությունը ենթակա է աուդիտի անկախ աուդիտորական ընկերության կողմից տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո: Առաջին աուդիտն ընդգրկելու է 2006թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2007թ. հունիսի 30 ընկած ժամանակահատվածը:


Նշվել է, որ աուդիտի անցկացման առաջարկի ներկայացման հայտի նախագիծը ներկայացնում է այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է բավարարվեն ծրագրի ֆինանսական և հաշվապահական հաշվառման աուդիտի անցկացման մրցույթին մասնակցող կազմակերպությունների կողմից: Փաստաթղթում ներկայացված են նաև աուդիտի նախապատրաստման անհրաժեշտ քայլերը, կատարվելիք աշխատանքի մանրամասներն ու ծավալը, աուդիտի անցկացման ընթացակարգը, ներկայացվելիք հաշվետվության բովանդակային պահանջներն ու կատարվելիք աշխատանքի դիմաց վճարման պայմանները:


Մրցութային առաջարկների գնահատման համար պետք է կազմավորվի հանձնաժողով:


Համաձայն աուդիտի պլանի ընտրված ընկերությունը պետք է իրականացնի աուդիտ նաև վերը նշված առաջին ժամանակահատվածին հաջորդող երեք կիսամյակների համար: Ըստ հաստատված գնումների պլանի նշված ժամանակահատվածների աուդիտի համար նախատեսված է 200.000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար:


Նիստում քննարկվել է նաև ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ֆինանսական հաշվետվողականության պլանում փոփոխություններ կատարելու առաջարկը, որը հաստատվել է:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ