շաբաթ, 28 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Այցի շրջանակներում վարչապետը Էջմիածին քաղաքում ծանոթացել է ճանապարհաշինության աշխատանքների ընթացքին, այնուհետև ուղևորվել է մարզի Գայ գյուղ, այցելել գյուղի դպրոց, մշակույթի տուն, տեղի Սուրբ Նշան եկեղեցի: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Արմավիր քաղաքի ճանապարհաշինությանը, Արտամետ համայնքում Հուշակերտ գյուղի հատվածում դիտել նորատունկ այգիները, ապա այցելել Արտամետի նոր կառուցվող դպրոց, մասնակցել դպրոցի հիմնարկեքին:
Արաքս գետի ափապաշտպան շերտի վրա կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով, վարչապետը եղել է նաև Երվանդաշատ համայնքում: