երեքշաբթի, 7 օգոստոսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-25-ը կմեկնի արձակուրդ: Վարչապետն իր արձակուրդը կանցկացնի հանրապետությունից դուրս: Նրա որոշմամբ նշված ժամանակահատվածում, ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» հրամանագրին համապատասխան, ՀՀ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: