երկուշաբթի, 20 օգոստոսի 2007
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Էդվարդ Իսաբեկյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ից, Սայաթ-Նովա 5 հասցեում:
Օգոստոսի 22-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ դահլիճում (մուտքը Մ.Մաշտոցի պողոտայից) ժամը 12:30-14:00-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը նկարչին, այնուհետ` հուղարկավորության արարողությունը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: