Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 օգոստոսի 2007


Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց. 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Էդվարդ Իսաբեկյանը:


Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է 1914թ. Երևանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: 1918թ. ընտանիքի հետ Երևան տեղափոխվելուց հետո, սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ներկայիս Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), ապա` 1935 թվականից ուսումը շարունակել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Նաիրի Զարյանի և Սողոմոն Տարոնցու հետ եղել է ռազմաճակատում` հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու և գեղանկարչական գործեր ստեղծելու նպատակով:


Էդվարդ Իսաբեկյանը Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի հիմնադիրներից էր, որտեղ աշխատել է 1945 թվականից մինչև կյանքի վերջը` ղեկավարելով գեղանկարչական արվեստանոցներից մեկը: Մանկավարժական ավելի քան 60 տարիների ընթացքում նա ստեղծել է իր դպրոցը և ուսուցման գիտական մեթոդիկան, կրթել ու դաստիարակել շնորհալի արվեստագետների առնվազն երեք սերունդ:


Դասախոսական աշխատանքին զուգընթաց, էդվարդ Իսաբեկյանը կատարել է բազմաթիվ հասարակական աշխատանքներ` բազմիցս ընտրվել Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, Հայաստանի նկարիչների միության քարտուղար: 1967-ից մինչև 1987թ. եղել է Հայաստանի պետական (ներկայումս ազգային) պատկերասրահի տնօրենը, որտեղ հսկայական ջանքեր է գործադրել ֆոնդերի հարստացման և հատկապես անցյալի ազգային արժեքները կորստից փրկելու ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ է բացվել պատկերասրահի Գյումրու մասնաճյուղը:


Իսաբեկյան արվեստագետի շռայլ տաղանդը ամենատարբեր դրսևորումներ է ստացել ինչպես գեղանկարչական մեծածավալ կոմպոզիցիոն կտավներում, այնպես էլ` արվեստի հիմնահարցերին նվիրված ուշագրավ հոդվածներում, հրապարակային ելույթներում և հուշապատումներում:


Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները` հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ -Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:


Մեծ վարպետությամբ ու հայեցի մտածողությամբ ստեղծված նրա հիասքանչ կտավները նաև համամարդկային հնչողություն ունեն:


Նրա անուրանալի ներդրումը կերպարվեստում նաև այն է, որ նա եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունում, որին հետևեցին ուրիշները: Նա խոր ակոս է թողել հայ կերպարվեստում:


Իսաբեկյանի բարձրարժեք արվեստը միշտ էլ եղել է արվեստաբանների ուշադրության կենտրոնում: Նրան են նվիրված բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ, մենագրություններ: Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել նկարչի աշխատանքների մշտական ցուցադրման համար:


Էդվարդ Իսաբեկյանը երկրին ու ժողովրդին մատուցած ակնառու ծառայությունների համար իր երկարամյա վաստակաշատ կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում` 2004թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Նա նաև «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահն էր:


Երևանի քաղաքապետարանը Էդվարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծելու նրա գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրության սրահ:


Հիանալի մարդու, մեծ արվեստագետի ու քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա ժողովրդի, նրա լուսավոր արվեստի բոլոր երկրպագուների սրտերում: 


ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ

Իսաբեկյանի մահվան կապակցությամբ

ստեղծված կառավարական հանձնաժողով

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ