երկուշաբթի, 20 օգոստոսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել արդի հայ գեղանկարչության անվանի դեմքերից մեկի` Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության և իր անունից խորին վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին: