Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 օգոստոսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 30 մլն 518.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ Գեղարքունիքի և 7 մլն դրամ` Տավուշի մարզպետարաններին: Որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2005թ. կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի համաձայն, Հայաստանի Հանրապետությանը 2005-2006թթ. ընթացքում ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզային զարգացման ծրագրերի իրականացման համար ֆինանսական օգնության կարգով տրամադրված նվիրաբերության` առ 2007թ. հունվարի 1-ը չօգտագործված միջոցները հուշագրով սահմանված ուղղություններով օգտագործելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի13-ի N 1987-Ն որոշման մեջ, ըստ որի այդ որոշմամբ հաստատված «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի» համապատասխան բաժիններում ընդգրկվել են մետրոպոլիտենի էլեկտրագնացքների մեքենավար-հրահանգիչները ևս, ինչպես նաև արագացուցիչ կայանքներում, նեյտրոնների գեներատորներում աշխատողները, ովքեր անմիջաբար աշխատում են ճառագայթումային վնասակարության պայմաններում:


Կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2008թ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին: Ծրագիրը մշակվել է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև բխում է ՀՀ կառավարության կողմից 2003թ. ընդունված և 2004թ. վերանայված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված դրույթներից: Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Ծրագրի համաձայն, զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներից են աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացումը, երիտասարդների զբաղվածության ծավալների մեծացումը, զբաղվածության ծրագրերի նպատակաուղղումը տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմմանը, ոլորտին վերաբերող օրենսդրության կատարելագործումը և այլն:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2008թ. տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին ևս: Ծրագիրը մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նախատեսվում է` ինչպես և անցած տարիներին, 2008թ. ևս իրականացնել հաշմանդամների սոցիալական պաշտպանության և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, որոնք բխում են 2005թ. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության դրույթներից: Միջոցառումները կուղղվեն հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնողական գործընթացն ապահովելու, հաշմանդամ երեխաների ներառական կրթության և այլ խնդիրների ու նպատակների իրականացմանը:


Նիստում կառավարության հավանությանն է արժանացել նաև երեխայի իրավունքների պաշտպանության 2008թ. միջոցառումների ծրագիրը, որը մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Ծրագիրն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը:


Նշված ծրագրերի և միջոցառումների ցանկերի նախագծերը սահմանված կարգով «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ ԱԺ: 3 օր ժամկետ է տրվել` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագծերը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 476.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի կաթսայատան գազիֆիկացման համար:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ կատարված այլ փոփոխություններով, կառավարությունը հաստատել է հիշյալ որոշման մեջ ՀՀ 2007թ. պետական բյուջեի «Նախագծային աշխատանքներ» ծրագրից ՀՀ քաղաքաշինության նախարարության գծով այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին օբյեկտների:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված օգնության տրամադրման ժամանակացույցի մասին» N 229 որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, քաղաքացիների դիմումների հիման վրա` համապատասխան մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ, ճշտումներ են կատարվել որոշման մեջ ընդգրկված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների ցուցակում: Որոշման համաձայն, հայտնաբերված և ժամանակացույցում նոր ընդգրկված կոոպերատիվների անդամների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա, նրանց դրամական օգնության տրամադրումը կիրականացվի 2010 թվականից հետո:


Նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 5-ի 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն, ինչպես նաև 2006թ. հոկտեմբերի 5-ի «Միջին և բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1423-Ն որոշումներում, որոնք պայմանավորված են «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի ընդունմամբ:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է 2007թ. ընթացքում` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները: Որոշման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշմամբ հաստատված գնահատականները, հաշվի են առնվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. մարտի 1-ի որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները:


«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբրի 26-ի N 662 որոշման մեջ, գործադիրը հաստատել է ներմուծողների մոտ առկա «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը: Սահմանվել է, որ 2007թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում արգելվում է ՀՀ ներմուծված` «2005» թվագրված ակցիզային դրոշմանիշով դրոշմավորված ապրանքների իրացումը: Մեկ այլ լրացման համաձայն, մինչև 2007թ. սեպտեմբերի 1-ը կհաստատվի նաև «2005» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը:


Նիստում գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 2-ի «Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ներին խոշոր գործարքներ կնքելու թույլտվություն տալու մասին» N 894-Ն որոշման մեջ, որի համաձայն «Ավտոբուս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Շիրակի փողոցի N 9 հասցեում գտնվող 13775քմ. մակերեսով հողամասը տարեկան կադաստրային արժեքի 1%-ից ոչ պակաս վարձավճարով և 4443քմ. մակերեսով շենքերը և շինությունները ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 22-ի N125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված ամսական վարձավճարով, վարձակալության պայմանագրերով կտրամադրվեն որոշման մեջ նշված կազմակերպությունների օգտագործմանը` հաշվի առնելով կազմակերպությունների ավտոբուսների թվաքանակը և սպասարկման տեխնիկական հնարավորությունները:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Տիչինայի և Զորավար Անդրանիկի փողոցները միացնող, 1մլն 864.8 հազար դրամ հաշվեկշռային արժեքով երկաթբետոնե կամուրջով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռքբերված նշված գույքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով հիշյալ կամուրջի կարևորությունը և դրա շահագործումն անխափան իրականացնելու անհրաժեշտությունը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2002թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմը լրացրել է «Առաջին բաժին» նոր կառուցվածքային ստորաբաժանմամբ:


Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 10-ի «Ոռոգման նպատակով 2007թ. Սևանա լճից ջրառի մասին» N539-Ա որոշման մեջ, գործադիրը որոշել է 2007թ. ոռոգման շրջանում Սևանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 30 մլն խոր. մետրով` այն սահմանելով 150 խմ: Որոշումն ընդունվել է Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով:


Նիստում հավանություն է տրվել նաև պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծերի վերաբերյալ կառավարության եզրակացություններին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ