Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 օգոստոսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանյան հեղինակավոր «ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու «ԿրեդիտԲանկ»-ի մտադրությունը, նշելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման` ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ըստ վարչապետի, բանկի փորձը մեր երկրի համար կարող է նաև բավականին օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապես համարվել է ֆինանսական կենտրոն և լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում:

«ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆան շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ ՀՀ ԿԲ-ի և հայաստանյան մի շարք բանկերի գործընկերների հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպում-քննարկումներն ավելի են ամրապնդել Հայաստանում գործունեություն ծավալելու «ԿրեդիտԲանկ»-ի նպատակադրվածությունը, քանի որ իրենց դիտարկումներով` Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կա, և բանկն ուրախ կլինի իր ներդրումն ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նաև որոշակի ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերությունը:

Հայաստանյան շուկայում լիբանանյան կապիտալի ներգրավման գործում երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերը ևս: «ԿրեդիտԲանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության մեջ լիբանանահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների ներկայությունը և հայ-լիբանանյան հարաբերությունների ու համագործակցության զարգացմանն ուղղված նրանց մշտական ջանքերը համարվել է ասվածի վկայություններից մեկը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «ԿրեդիտԲանկ»-ին` մեր երկրում իր ծրագրերն իրականացնելու ճանապարհին և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում կաջակցի ու կնպաստի մեր տնտեսության ու նաև բանկի համար շահավետ և հեռանկարային բոլոր ծրագրերի իրագործմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ