ուրբաթ, 31 օգոստոսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարականը կենսաթոշակների բարձրացման որոշման վերաբերյալ
ՀՀ կառավարության նիստում երեկ ընդունված որոշման վերաբերյալ, ըստ որի միջին կենսաթոշակների չափը 2008 թվականին նախատեսվում էր բարձրացնել 60 տոկոսով` այն հասցնելով մոտ 20 հազար դրամի, ՀՀ վարչապետն այսօր հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` վերահաշվարկ կատարել և ուղիներ գտնել 2008 թվականի պետական բյուջեում լրացուցիչ միջոցներ նախատեսելու համար` հնարավորություն ստեղծելով բարձրացնելու միջին ամսական կենսաթոշակների մակարդակը աղքատության ընդհանուր գծից: Կանխատեսվում է, որ 2008 թվականին աղքատության ընդհանուր գիծը կկազմի մոտ 21 հազար դրամ: