Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 1 սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Հարգելի ուսուցիչներ և դասախոսներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ներկա աշխարհում հենց գիտելիքն է, որ մարդուն կամ հասարակությանը դարձնում է մրցունակ, թույլ տալիս համահունչ լինել արագ փոփոխվող իրականությանը: Մենք պիտի կարողանանք հավուր պատշաճի ընդունել այս մարտահրավերը: Այլ ճանապարհ պարզապես չունենք: Կրթությունն ու գիտությունը հռչակելով ՀՀ կառավարության հինգ գերակայություններից մեկը` մենք արդեն հայտարարել ենք, որ հետևողական ենք լինելու այս ոլորտի արդիականացման հարցում:

Այսօր նաև նոր ուսումնական տարվա սկիզբն է: Այսօր բարեմաղթանքներ շատ կլինեն: Սակայն այս սեպտեմբերի մեկին բոլոր գեղեցիկ բարեմաղթանքներին ցանկանում եմ ավելացնել ևս մեկը, որը կուղղորդեր այս տարվա ուսումնական եռանդն ու ջանքերը: Եկեք այս տարի միասին ուսանենք, թե ինչպես են դառնում հայրենի երկրի քաղաքացի: Ինչպես են լավ ու բարի մարդ, կիրթ ու բանիմաց մասնագետ լինելուց բացի, սովորում հարգել թե՛ սեփական, թե՛ ուրիշների իրավունքները, ինչպես են ստանձնում պարտականություններ, ինչպես են գործում ու պահանջում, որ հարգեն այդ գործը: Եկեք յուրաքանչյուրս մեր մեծ կամ փոքր հնարավորությունների սահմաններում կրթենք ինքներս մեզ ու դիմացիններին` որպես Հայաստան պետության քաղաքացի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում իսկապես արդյունավետ ուսումնական տարի:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ