շաբաթ, 1 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` ծանոթացել կրթահամալիրի զարգացման ծրագրերին և խնդիրներին: Վարչապետը շրջայց է կատարել կրթահամալիրի մայր դպրոցում, ծանոթացել նաև կրտսեր դպրոցի (1-6 դասարաններ) համար ստեղծված հնարավորություններին, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի գործունեությանը:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև կրթահամալիրի հիմնական դպրոց, որը ներառում է նախակրթարանը (3-5 տարեկաններ և կրտսեր դպրոցը): Վարչապետին ներկայացվել են դպրոցի լաբորատոր և լսարանային պայմանները, դեռևս առկա խնդիրները, քննարկել հնարավոր լուծման ուղիները: