ուրբաթ, 7 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների և ԿԲ-ի նախագահի մասնակցությամբ այսօր հրավիրել է խորհրդակցություն` քննարկելու հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի հետ կապված հարցերն ու ընդհանուր առմամբ, ընկերության գործունեության զարգացման ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրները:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, իբրև շահագրգիռ կողմ, մտահոգ է «Հայփոստի» զարգացման ծրագրի` նախանշված ժամկետներում հաջող իրականացման հարցում, որը հնարավոր է հավատարմագրային կառավարչի և կառավարման հիմնադրի միջև նույնպիսի մտահոգությամբ ու շահագրգռությամբ իրականացվելիք կառուցողական և համագործակցված աշխատանքի արդյունքում: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին` ՀՀ օրենսդրության շրջանակներում աջակցել առկա խնդիրների լուծմանը` այդպիսով նպաստելով վերոհիշյալ ծրագրի իրականացմանը: