ուրբաթ, 7 սեպտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Քննարկման արդյունքում հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Առագաստային մարզաձևերի սպորտային բազայի համար գույքի գնման» և «Երևան քաղաքի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի կահավորում» ծրագրերը,
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի N 276 մանկապարտեզի հովանավորում» ծրագիրը,
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում և կահավորում» ծրագիրը,
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում» ծրագիրը,
«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգում և զարգացում» ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: