հինգշաբթի, 13 սեպտեմբերի 2007
Այսօր երեկոյան Երևան կժամանեն Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և նրա գլխավորած պատվիրակությունը` միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են` հանձնաժողովի ռուսական կողմի նախագահի տեղակալ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կուզնեցովը, հանձնաժողովի ռուսական կողմի պատասխանատու քարտուղար, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության եվրոպական երկրների բաժնի պետի տեղակալ Իգոր Գրոմիկոն, Մոսկվայի մարզի կառավարության տրանսպորտի նախարարի տեղակալ Նորայր Բլուդյանը, «ՎՏԲ» բանկի ավագ փոխնախագահ Վլադիմիր Օսմոլովսկին, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրների հետ բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, «Սուխոյ ընկերություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, «Պիկ Տիսե» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Սվիրիդովը, «Ռադիոէքսպորտ» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Աննենկովը, մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Իգոր Լևիտինի գլխավորած մեծաթիվ պատվիրակությանն ուղեկցում են նաև ՌԴ մի շարք այլ պետական մարմինների, ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: