հինգշաբթի, 24 հունվարի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադիրը՝ մանրամասն քննարկումից հետո, արված առաջարկությունների հաշվառման պայմանով, հավանություն տվեց բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները սահմանող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Երկրորդով մինչև այժմ գործող «Համատիրության մասին» ՀՀ օրենքը հիմնովին փոխվել է՝ համապատասխանեցվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, որով համատիրությունը դիտարկվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի մի ձև՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ:
Գործադիրը հավանություն տվեց նաև «Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն է տրվում կառավարելու կառավարման մարմնի չձևավորած բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը՝ ելնելով շենքերի պահպանման և շահագործման նվազագույն նորմերի պահանջներից:
Ընդունված օրենքների նախագծերով բացառվում է բազմաբնակարան շենքերում կառավարման մարմնի չձևավորման խնդիրը և շենքի շահագործման համար պատասխանատվություն կրող մարմինների բացակայությունը:
Ելնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը ընդունեց մի շարք որոշումներ, որոնցով սահմանվում են սպառողների իրավունքները, մասնավորապես, երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին նմանօրինակ ապրանքի անհատույց տրամադրման ոչ ենթակա ապրանքների, սպառողին ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու և նմանատիպ այլ դեպքերում:
Գործադիրը հաստատեց նաև սեզոնային ապրանքների երաշխիքային և ծառայության ժամկետների սկիզբը՝ ըստ սեզոնների, որով գարնանային սեզոնի սկիզբ սահմանվում է փետրվարի 10-ը, ամառային՝ մայիսի 10-ը, աշնանային և ձմեռային՝ համապատասխանաբար օգոստոսի 10-ը և նոյեմբերի 10-ը:
Այլ որոշումներով ստեղծվեցին «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ», «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը կանոնակարգելու մասին» որոշմամբ սահմանվում են այդ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերն ու կարգը:
Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների ծրագրին համապատասխան, կառավարությունը որոշում ընդունեց «Առողջապահական օբյեկտների նախագծման մասնագիտացված կենտրոն» ՓԲԸ-ի, «Ավտոտնտեսություն» ՓԲԸ-ի և առողջապահության նախարարության «Բժշկական ապահովագրական գործակալություն» պետական հիմնարկի լուծարման մասին:
Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով հանրապետությունում շաքարախտով հիվանդ երեխաների բուժման հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, գործադիրը որոշեց Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման հետևանքով ազատված Դիմիտրովի N 82/2 հասցեում գտնվող N 6 մանկական պոլիկլինիկայի 1000քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման հանձնել «Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը:
Նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ կապված ընդունվելիք նորմատիվ ակտերի ժամանակացույցով նախատեսված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Դրանցով կառավարությունը հաստատեց «Միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունների մասին», «Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների մասին» կանոնադրությունները, դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը, դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը, դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը և նորմատիվ այլ ակտեր:
Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող գերեզմանատների հողատարածքների սպառումը, գործադիրը հաստատեց գերեզմանատների ընդլայնման և նոր գերեզմանատների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում հողերի տեղաբաշխման սխեման:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նաև «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու կարգը»:
Այսօրվա նիստում կառավարությունը ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը հաստատելու մասին»:
«Ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում սահմանվում են ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների խմբավորման, արդյունաբերական գնահատման, հաշվարկման և պետական հաշվառման միասնական սկզբունքները, շահագործման համար հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածության աստիճանը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման սկզբունքները:
Ելնելով «Դիլիջան» պետական արգելոցի տարածքի բնական ռեսուրսների, կենսաբազմազանության, բնության, պատմութան և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման և վերարտադրության բարելավման անհրաժեշտությունից, կառավարությունը որոշեց «Դիլիջան» պետական արգելոցի և նրան հարակից տարածքներում կազմակերպել «Դիլիջան» ազգային պարկ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության «Դիիջանի» պետական արգելոց» բյուջետային հիմնարկը վերակազմավորել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Գործադիրը հաստատեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. պահպանման ծախսերը 138 մլն 66 հազար 500 դրամի չափով, որը կտրամադրվի ՀՀ 2002 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Սոցիալական աջակցության հասցեականության մեծացման և 2002 թ. աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման աշխատանքների կազմակերպման նպատակով, կառավարությունը որոշում ընդունեց 2002 թ. աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումների կազմակերպման մասին, որը հիմնախնդրից բխող հանձնարարականներ է պարունակում սոցիալական ապահովության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի օրակարգը, որը բավականին ծանրաբեռնված էր, ընդգրկում էր ավելի քան չորս տասնյակ հարց:
Գործադիրը հավանություն տվեց բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները սահմանող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Հիմնովին փոխվել է մինչև այժմ գործող «Համատիրության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, որով համատիրությունը դիտարկվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի մի ձև:
Կառավարությունը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն է տրվում կառավարելու կառավարման մարմին չձևավորած բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը՝ ելնելով շենքերի պահպանման և շահագործման նվազագույն նորմերի պահանջներից: Ընդունված օրենքների նախագծերով բացառվում է բազմաբնակարան շենքերում կառավարման մարմնի չձևավորման խնդիրը և շենքի շահագործման համար պատասխանատվություն կրող մարմինների բացակայությունը:
Ելնելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը ընդունեց մի շարք որոշումներ, որոնցով սահմանվում են սպառողների իրավունքները, մասնավորապես, երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին նմանօրինակ ապրանքի անհատույց տրամադրման ոչ ենթակա ապրանքների, սպառողին ոչ պատշաճ որակի ապրանք վաճառելու և նմանատիպ այլ դեպքերում:
Գործադիրը հաստատեց նաև սեզոնային ապրանքների երաշխիքային և ծառայության ժամկետների սկիզբը՝ ըստ սեզոնների, որով գարնանային սեզոնի սկիզբ սահմանվում է փետրվարի 10-ը, ամառային՝ մայիսի 10-ը, աշնանային և ձմեռային՝ համապատասխանաբար օգոստոսի 10-ը և նոյեմբերի 10-ը:
Այլ որոշումներով ստեղծվեցին «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ», «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը կանոնակարգելու մասին» որոշմամբ սահմանվեցին այդ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերն ու կարգը:
Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների ծրագրին համապատասխան, կառավարությունը որոշում ընդունեց «Առողջապահական օբյեկտների նախագծման մասնագիտացված կենտրոն» ՓԲԸ-ի, «Ավտոտնտեսություն» ՓԲԸ-ի և առողջապահության նախարարության «Բժշկական ապահովագրական գործակալություն» պետական հիմնարկի լուծարման մասին:
Մեկ այլ որոշմամբ, հաշվի առնելով հանրապետությունում շաքարախտով հիվանդ երեխաների բուժման հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, գործադիրը որոշեց Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման հետևանքով ազատված Դիմիտրովի N 82/2 հասցեում գտնվող N 6 մանկական պոլիկլինիկայի 1000քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման հանձնել «Շաքարախտով հիվանդ երեխաների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը:
Նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող մի շարք որոշումներ ընդունվեցին: Դրանցով, մասնավորապես, կառավարությունը հաստատեց «Միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունների մասին», «Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների մասին» կանոնադրությունները, դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը, դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայությանը հավասարազոր պաշտոնների ցանկը, դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը և նորմատիվ այլ ակտեր:
Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող գերեզմանատների հողատարածքների սպառումը, գործադիրը հաստատեց գերեզմանատների ընդլայնման և նոր գերեզմանատների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում հողերի տեղաբաշխման սխեման:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նաև համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու կարգը:
Այսօրվա նիստում կառավարությունը որոշում ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը հաստատելու մասին»:
Կառավարության ընդունած մեկ այլ՝ «Ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» որոշմամբ ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում սահմանվում են ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների խմբավորման, արդյունաբերական գնահատման, հաշվարկման և պետական հաշվառման միասնական սկզբունքները, շահագործման համար հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածության աստիճանը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման սկզբունքները:
Ելնելով «Դիլիջան» պետական արգելոցի տարածքի բնական ռեսուրսների, կենսաբազմազանության, բնության, պատմութան և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման և վերարտադրության բարելավման անհրաժեշտությունից, կառավարությունը որոշեց «Դիլիջան» պետական արգելոցի և նրան հարակից տարածքներում կազմակերպել «Դիլիջան» ազգային պարկ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության «Դիլիջանի» պետական արգելոց» բյուջետային հիմնարկը վերակազմավորել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Գործադիրը հաստատեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. պահպանման ծախսերը 138066,5 հազար դրամի չափով, որը կտրամադրվի ՀՀ 2002 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Կառավարությունը, արձանագրային կարգով որոշում ընդունեց «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»: Նախարարություններին և գերատեսչություններին որոշակի ժամկետ տրվեց՝ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար, որից հետո նախագիծն ամփոփ տեսքով կներկայացվի կառավարության հաստատմանը:
Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց «ԱրմենՏել»-ի հետ կառավարության 60-օրյա բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագիրը:
Կառավարությունը, արձանագրային կարգով ընդունեց որոշում «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»: Նախարարություններին և գերատեսչություններին որոշակի ժամկետ տրվեց իրենց առաջարկությունները ներկայացնելու համար, որից հետո նախագիծն ամփոփ տեսքով կներկայացվի կառավարության հաստատմանը:
Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց «ԱրմենՏել»-ի և կառավարական հանձնաժողովի 60-օրյա բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագիրը: