ուրբաթ, 14 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՌԴ կառավարության նախագահի նշանակման կապակցությամբ
Հարգարժան Վիկտոր Ալեքսեևիչ,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մեծապես կարևորելով մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացումը` վստահություն եմ հայտնում, որ ՌԴ կառավարության նոր կազմը Ձեր ղեկավարությամբ զգալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև այսուհետ ևս կընդլայնվի և կխորանա` ի շահ մեր բարեկամ երկրների ժողովուրդների:
Օգտվելով առիթից, սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վիկտոր Ալեքսեևիչ, հաջողություններ բարձր պաշտոնում Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին` խաղաղություն, երջանկություն և բարգավաճում:
Ընդունեք իմ խորին հարգանքի անկեղծ հավաստիքները: