շաբաթ, 15 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին
Հարգելի պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ ԼՂՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր մտել է պետականաշինության, տնտեսության հզորացման, բնակչության սոցիալական խնդիրների լուծման որակական նոր փուլ: Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունն ու եռանդը չեք խնայի` մեր բոլորի բաղձալի ցանկության իրականացմանը` ազատ ու բարեկեցիկ Արցախի կայացմանը նպաստելու համար:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն — բեղմնավոր աշխատանք: