շաբաթ, 15 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին` ծննդյան օրվա կապակցությամբ: Վարչապետի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Վիկտոր Ալեքսեևիչ,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան տարեդարձի առթիվ:
Մեծ նշանակություն տալով մեր պետությունների միջև բազմակողմանի և բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հուսով եմ, որ Դուք այսուհետ ևս ակտիվորեն կնպաստեք մեր փոխշահավետ գործընկերության ընդլայնմանը:
Օգտվելով այս հաճելի առիթից, մաղթում եմ Ձեզ` հարգարժան Վիկտոր Ալեքսեևիչ, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին` խաղաղություն, երջանկություն և բարգավաճում:
Ընդունեցեք իմ խորին հարգանքի անկեղծ հավաստիքը»: