Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ուղերձը այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած «Ինովացիոն ոլորտի զարգացումը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում - 2007» համաժողովի բացմանը




Համաժողովի հարգելի մասնակիցներ,



Ողջունում եմ ձեզ «Նորարարությունների խթանումն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում-2007» միջազգային համաժողովի բացման առիթով: Ուրախ եմ, որ այսօր շուրջ 20 երկրներից Հայաստանի մայրաքաղաք Երևանում է հավաքվել գործարարների, փորձագետների և պաշտոնյաների այսպիսի ներկայացուցչական կազմ` քննարկելու հարցեր, որոնք ներկա արագ փոփոխվող իրականության պայմաններում չափազանց կարևոր են մեր երկրներից յուրաքանչյուրի համար:



Համաշխարհային տնտեսությունը լուրջ վերափոխումների ժամանակահատվածում է. այսօր արդեն ակնհայտ է, որ մտավոր տեխնոլոգիաները հաստատապես ստանձնում են տնտեսական առաջընթացի լոկոմոտիվի դերը: Սա մի գործընթաց է, որին անմասն չեն կարող մնալ նաև մեր երկրները: Համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին համաքայլ ընթանալու համար ինովացիոն ոլորտի ձևավորումն ու տնտեսության բոլոր ճյուղերում նպատակաուղղված ներդրումն այսօր այլընտրանք չունի:



Համաժողովի քննարկումների առարկան Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքականության հիմնական ուղղություններից է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու բարձր տեխնոլոգիական մշակումների, ինովացիոն գործունեության և գիտական-ինովացիոն հենքով տնտեսության զարգացման խնդիրներին: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավոր հատվածի և երկրի ընդհանուր տնտեսության մրցունակությունը խթանող միջոցառումների իրականացումը, համապատասխան ենթակառուցվածքների, այդ թվում նաև ինկուբատորների և տեխնոպարկերի ստեղծումը:



Վստահ եմ, որ այս համաժողովը հնարավորություն կընձեռի տեղական մասնագետներին ծանոթանալ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գոյություն ունեցող փորձին: Կարծում եմ, որ մասնակիցների այսպիսի ներկայացուցչական կազմը վկայում է այն մասին, որ Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և գործարարների համար, և հիմք է տալիս հուսալու, որ սա հաջող սկիզբ կլինի արտերկրի փորձառու գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցության և մեր երկրում այդ փորձի նպատակաուղղված տեղայնացման գործընթացում:



Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և մաղթում արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ