հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Արամ Մելքոնյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Քաջավան Նուրիջանյանը: