Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրային և նրա գլխավորած պատվիրակությանը:


Գոհունակությամբ նշելով, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, վարչապետը դրանում կարևորել է նաև երկու երկրների տեղական իշխանության մարմինների միջև հաստատված բարեկամության ու համագործակցության դերը: Նա ողջունել է նաև Նիցցայի ու Երևանի միջև եղբայրական կապերի հաստատումը, հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու քաղաքների փոխգործակցության զարգացմանը ամենատարբեր ոլորտներում:


Սերժ Սարգսյանը երկու երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ակնառու վկայություններից է համարել Ֆրանսիայում Հայաստանի տարվա փայլուն անցկացումը: Վարչապետը կարևորել է, մասնավորապես, Նիցցայում Տարվա շրջանակներում անցկացված շուրջ 4 տասնյակ խոշոր միջոցառումները:


Նիցցայի քաղաքապետ Ժակ Պեյրան ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցի հիմնական պատճառներից մեկը հենց համոզվածությունն է այն բանում, որ բացի պետությունների ղեկավարների, կառավարությունների միջև գոյություն ունեցող հարաբերություններից, չափազանց կարևոր են նաև առանձին քաղաքների ու շրջանների միջև հաստատվող կապերն ու փոխգործակցությունը, որոնք նպաստում են ավելի մոտիկից ճանաչել միմյանց և ավելի արդյունավետ համագործակցել: Նա գոհունակություն է հայտնել այցի ընթացքում պատվիրակության ունեցած հանդիպումներից, հույս հայտնելով, որ Երևանի հետ համագործակցությունը մոտ ապագայում կտա իր դրական արդյունքները: Այդ համատեքստում նա կարևորել է նաև Նիցցայի ու Երևանի համալսարանների միջև այսօր ստորագրված համագործակցության համաձայնագիրը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա սերտ կապեր հաստատելու նաև ուսանողների, երիտասարդության միջև:


Հանդիպմանը վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի քաղաքապետին` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման գործում նրա ունեցած ավանդի համար:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ