երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումներ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ: