Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հոկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին: Քննարկվել են Հայաստանում ՀԲ-ի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, ՀՀ կառավարության հետ բանկի հետագա համագործակցությանն ու այդ համատեքստում` հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցին վերաբերող հարցեր: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը կմասնակցի ՀԲ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարեկան համաժողովին ու Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:


Վարչապետը նշել է, թե ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ՀԲ-ի հետ համագործակցությունը և տրամադրված է ՀԲ- Երկրի օժանդակության ռազմավարության հաջորդ փուլում ևս այդ գործակցությունը շարունակել ու զարգացնել:


Սերժ Սարգսյանը և ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հանգամանորեն անդրադարձել են «Համաշխարհային բանկը և Հայաստանը. գործընկերություն հանուն լավագույն ապագայի» փաստաթղթին, որտեղ ներկայացված են Հայաստանի հետ բանկի գործընկերության անցած ամբողջ ուղին, բանկի առաքելությունը, ծրագրերի փաթեթը, իրականացված ծրագրերի մասով ձեռքբերված արդյունքները, նախապատրաստման փուլում գտնվող ծրագրերը, 2008-2012թթ. Երկրի օժանդակության նոր ռազմավարության հնարավոր ուղղությունները, մարտահրավերներն ու գերակա ուղղությունները և մի շարք այլ խնդիրներ:


ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ Հայաստանում մինչ այժմ իրականացված ծրագրերի կատարողականը բարձր է, և դա կարևոր չափանիշ է հետագայում նաև Զարգացման միջազգային ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու այլ դոնորների և ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար. «Նման բարձր կատարողականը պետք է պահպանվի նաև ՀԲ-ի Երկրի օժանդակության նոր ռազմավարության իրականացման ընթացքում, որը պարբերաբար իրականացվելիք մոնիտորինգի շնորհիվ, ինչպես մինչ այժմ, կլինի մշտական վերահսկողության ներքո»,- նշել է պարոն Արիստոմենե Վարուդակիսը:


ՀՀ վարչապետը և ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը քննարկել են առաջիկա 4 տարիներին ՀՀ կառավարության հետ ՀԲ-ի համագործակցության հնարավոր ուղղությունները: Հիշյալ ժամանակահատվածում ՀԲ-ի օժանդակության հնարավոր գերակա ուղղությունները նախատեսվում է, որ կլինեն` ներդրումային միջավայրի բարելավումն ու մրցունակության բարձրացումը` տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանելու և աճի կառուցվածքն ավելի բազմազան դարձնելու համար, ինչպես նաև` գիտելիքային տնտեսության խթանումը, սոցիալական ծախսերի ավելացման տեմպերի պահպանումն ու սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարելավումը:


Վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրագործումը, որն ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բաղկացուցիչ: Տնտեսական առումով, ըստ վարչապետի, դա հնարավորություն կտա զարգացնել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիները և տնտեսապես շահեկան կլինի մասնակից բոլոր կողմերի համար: ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը հնարավոր է համարել այս ուղղությամբ ևս ջանքերի նպատակաուղղումը, նշելով, որ առաջիկա տարիների համար նախատեսվող ծրագրերում նման նախագծերի իրագործման հնարավորությունները պետք է հանգամանորեն ուսումնասիրել, և դա կարող է լինել համագործակցության ուղղություններից մեկը:


«Օբսերվեր» բրիտանական պարբերականում Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրի վերաբերյալ վերջերս հրապարակված հոդվածի կապակցությամբ, վարչապետի հարցին ի պատասխան, պարոն Արիստոմենե Վարուդակիսը նշել է, թե դեռևս 2004թ. ՀԲ-ի երևանյան գրասենյակը ստեղծված ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրել է իր գնահատականը, ըստ որի, խախտման որևէ հիմք չի գտել, ավելին` ծրագիրը գնահատել է բավարար, սակայն այդ հարցով այժմ, ըստ նրա, այնուամենանիվ, զբաղվում է բանկի ինստիտուցիոնալ անաչառության վարչությունը, իբրև անկախ մարմին, որի գնահատականներն ստանալուց հետո, ՀԲ-ն անպայման կիրազեկի հանրությանը:


 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ