երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
Համառոտ կենսագրական տվյալներ
Վահե Դանիելյանը ծնվել է 1975թ. Երևանում: 1992-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում բաժինը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1996-97թթ. պաշտոնավարել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությունում, 1997-98թթ.` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության էկոնոմիկայի վարչությունում: 1998թ. նշանակվել է ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետ: 2001թ.-ին վարել է ԼՂՀ զարգացման գործակալության տնօրենի պաշտոնը: 2001թ. օգոստոսին նշանակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ և այդ պաշտոնում վերանշանակվել 2006թ.-ին:
1995-98թթ. վարել է նաև հասարակական գործունեություն` հանդիսանալով AIESEC ուսանողների և երիտասարդ տնտեսագետների միջազգային ասոցիացիայի անդամ, իսկ այնուհետև` տեղական և ազգային կոմիտեների նախագահ:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: