Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 փետրվարի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Համեդ Հասանին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա աշխատանքում՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանը կշարունակի այն համագործակցությունը, որ մինչ այժմ եղել է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության միջև: Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման գործում Անդրանիկ Մարգարյանը կարևորեց դեսպան Համեդ Հասանի անձնական ներդրումը: Ըստ վարչապետի, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքներ ունենալ տնտեսական գործակցության ոլորտում: Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան պարոն Համեդ Հասանը, շնորհակալություն հայտնեց վարչապետին ջերմ ընդունելության համար և նշեց, որ Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքի ամբողջ ընթացքում մշտապես ստացել է մեր երկրի իշխանությունների աջակցությունը: Նա վստահեցրեց, որ նոր դեսպանը ևս կանի հնարավորը հայ-սիրիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ