շաբաթ, 13 հոկտեմբերի 2007
Հոկտեմբերի 15-ին երկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
***
Ի գիտություն լրագրողների
Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած պատվիրակության
այցի ժամանակացույց
Հոկտեմբերի 15-ին
12:30 -Ժամանում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
13:10-13:30 -Ժամանում ՀՀ կառավարության ընդունելությունների տուն,
Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույց
(արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 12:40-ին)
13:35-14:35 - Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի պաշտոնական բացում
(արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 13:10-ին)
16:00-16:40-Առանձնազրույց ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հետ
16:55 - Այցելություն Մեծ Եղեռնի հուշահամալիր
17:45-18:05-Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ամփոփում, փաստաթղթերի ստորագրում
(լրագրողները և օպերատորները հրավիրվում են 17:30-ին)
18:10-18:30 - Մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 16-ին
10:45 -Մեկնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից