Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 փետրվարի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հաստատեց կառավարության 2002թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարին հանձնարարվեց յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10- օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել տեղեկանք՝ ցանկում ներառված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ: «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշում ընդունեց ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքներից ոչ հիմնական շինությունների ազատման և հեռացման միջոցառումների վերաբերյալ, որով սահմանվում են նշված միջոցառումների իրականացման, ինչպես նաև ոչ հիմնական շինություններում բնակվող ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած, մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիներին բնակտարածքով ապահովման և վերաբնակեցման կարգերը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ (ԲՇԿ) բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացումների ժամանակացույցը, որով նախատոսվում է մինչև 2007թ-ի վերջը յուրաքանչյուր բյուջետային տարում այդ նպատակին ուղղված վճարումներ կատարել մոտ 400 մլն դրամի չափով: Ցանկում չընդգրկված այլ ԲՇԿ-ների կողմից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրած փաստաթղթերի հիման վրա փոխհատուցումը կիրականացվի 2007 թվականից հետո: «Կարեն Դեմիրճյանի թանգարան» պետական հիմնարկի զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման աշխատանքների ավարտման նպատակով, կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2002 թ. առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանին հատկացնել 17 մլն 352 հազար 900 դրամ: Նիստում կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման 2002/2003թթ. ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին: «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատեց դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու, ինչպես նաև դիվանագետի գործուղման կարգերը: Նիստում որոշումներ ընդունվեցին «ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական դիսերտացիոն խորհուրդների ստեղծման կարգի և գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի կառավարության միջև արդյունաբերական վթարների, բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին», համաձայնագրերի, «ԱՊՀ մասնակից պետությունների կրթության բնագավառում համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» հիմնադիր պայմանագրի կնքման առաջարկություններին համաձայնություն տալու մասին: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո օգտագործման համար ոչ պիտանի պարենային և ոչ պարենային ապրանքների անվանացանկը: Գործադիրը հավանություն տվեց «Հուղարկավորության կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում են հուղարկավորության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանվում են հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմքերը, դրանց հիմնական սկզբունքներն ու պայմանները: Նիստում որոշում ընդունվեց նաև Շիրակի մարզի Շիրակի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ