ուրբաթ, 19 հոկտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաղարծին» վանքային համալիրի բարելավման նախագծում», «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի «ՍՕՍ մանկական գյուղ»-ի հիմնադրում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի Սարչապետ համայնքի մանկարարտեզի վերանորոգում», Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից իրականացվող «Օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին` մշակութային առողջապահական խնդիրների լուծման հարցում» ծրագրերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պոմպակայանի սարքավորումների արտաքին ջրի ներմղման և արտամղման խողովակների մոնտաժման աշխատանքների իրականացման ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: