ուրբաթ, 19 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ից կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամների, քաղաքապետերի, ֆրանսահայ ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընթրիքի ժամանակ: Փարիզում գտնվելու օրերին ՀՀ վարչապետի հետ հարցազրույց կունենան «Ֆիգարո» և «Պոլիտիկ ինտերնասիոնալ» պարբերականները: Վարչապետ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Ֆրանսիայում ուսանող հայաստանցի երիտասարդների հետ:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետը կվերադառնա Երևան: