երկուշաբթի, 22 հոկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու և այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար Հարութ Սասունյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Վարչապետ Սերժ Սարգսյանը հուշամեդալը Հարութ Սասունյանին հանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ` Լոս Անջելեսում: