Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հոկտեմբերի 2007



Այսօր ավարտվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետությունում: ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնական հանդիպումներն ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումով: ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստան Ֆրանսիայի նախագահի այցի` հայկական կողմի հրավերը, որը նախագահ Սարկոզին ընդունել է շնորհակալությամբ և պատրաստակամորեն: Երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու նպատակով, զրուցակիցները խոսել են նաև Փարիզում Հայաստանի մշակույթի տուն և Երևանում Ֆրանսիայի մշակույթի տուն հիմնելու կարևորության մասին: Նիկոլա Սարկոզին այս կապակցությամբ նշել է, թե որևէ խնդիր չի տեսնում անմիջապես այդ հարցը լուծելու համար:



Սերժ Սարգսյանը և Նիկոլա Սարկոզին երկկողմ ցանկություն են հայտնել ակտիվացնելու նաև ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը: Խոսվել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորության մասին ևս: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու կարևորությունը: Մշակութային և կրթական ոլորտներում կապերի սերտացման համատեքստում անդրադարձ է եղել, մասնավորապես, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու մասին: Այդ հարցում ևս Ֆրանսիայի նախագահը հավաստել է իր անվերապահ աջակցության պատրաստակամությունը: Նախագահ Սարկոզին, առհասարակ, գոհունակությամբ է խոսել այդ համալսարանի առկայության և գործունեության մասին:



ՀՀ կառավարության ղեկավարն ու Ֆրանսիայի նախագահը անդրադարձել են նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի թեթևացման հնարավոր տարբերակներին:



Հանդիպման ընթացքում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի մասին, երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նախագահ Սարկոզին նշելով, որ Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, հավելել է, թե այս հարցում, անշուշտ, իր դիրքորոշումը կարտահայտի նաև Ադրբեջանի նախագահին, որի այցը Ֆրանսիա սպասվում է առաջիկա նոյեմբերին:



Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի ներկայիս հարաբերությունների առանձնաշնորհյալ մակարդակը և այն պահպանելու ու առավել զարգացնելու կարևորությունը:



Հոկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի հետ, երեկոյան ՀՀ վարչապետը նաև հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթին, «Պոլիտիք ինտերնացիոնալ» պարբերականին, հանդիպել՝ Ֆրանսիայում ուսանող հայ երիտասարդների հետ:



Վաղը` հոկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան:





 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ