Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 մարտի 2002

Այսօր Զարգացման հայկական գործակալությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և գործարարների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված գործընթացի վերաբերյալ 15-օրյա ժամկետում խորհրդի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ լայն քննարկումներ կազմակերպելու հանձնարարականի կապակցությամբ զեկուցվեց, որ փետրվարի 25-ին ԶՀԳ-ում կազմակերպվել է «28-ի ակումբ»-ի նիստ, որին հրավիրվել է նաև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցը: Լսվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Տ. Դավթյանի զեկուցումը գործընթացի և առկա խնդիրների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ հարցի հետագա ընթացքի մասին գործարարներին իրազեկելու համար: Կատարվել են նաև գործարարության աջակցման խորհրդի աշխատանքների թափանցիկության ապահովմանը վերաբերող հանձնարարականները: ԶՀԳ-ի ինտերնետային էջում զետեղված են ԳԱԽ-ի աշխատանքների հետ կապված նյութերը, էջի առկայության մասին հրապարակվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Ինչ վերաբերում է, մասնավորապես արտասահմանյան պատվերներով և ներկրվող հումքով աշխատող ընկերություններում հարկադիր պարապուրդի ընթացքում աշխատանքի վարձատրության հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով, 15-օրյա ժամկետում «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրարկումից ծագող խնդիրների քննարկման հանձնարարականին, ապա զեկուցվեց, որ հարցի վերաբերյալ ստացվել է միայն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը, իսկ արդյունաբերության և առևտրի նախարարության համապատասխան տեղեկանքի նախագիծը դեռևս մշակվում է և մոտ օրերս կներկայացվի խորհրդի քարտուղարությանը: Գործարարների՝ մասնավորապես «Արմենիա» հյուրանոցային համալիրի, «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրը վերաբերում էր Հայաստանում հարկային դաշտի կայունության պահպանմանը, մասնավորապես «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքով նախատեսված 5 տարվա կայունության երաշխիքի գործնական կիրառությանը, որի անտեսումը լուրջ խնդիրներ է առաջ բերում ընկերությունների և հարկային ու մաքսային մարմինների միջև: Նկատի ունենալով, որ արծածված խնդիրը սկզբունքային լուծում է պահանջում և օրախնդիր է Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների մեծ մասի համար, հանձնարարվեց «Արմենիա» հյուրանոցային համալիրի և «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բարձրացված հարցերը հանգամանորեն քննարկել շահագրգիռ մարմինների հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել Գործարարության աջակցման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Միաժամանակ արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու ԶՀԳ-ին հանձնարարվեց իմի բերել Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա և տեղական ընկերություններում առկա ներդրումներին վերաբերող նույնատիպ խնդիրները, պարզել լուծման ուղիները և երեք շաբաթվա ընթացքում ներկայացնել վարչապետին: «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի կողմից բարձրացված հարցի՝ շահութահարկի հաշվման ժամանակ օգտագործվող նյութերի արտադրության ընթացքում առաջացած տեխնոլոգիական փաստացի կորուստների չափի հաստատումը ոչ թե ՀՀ կառավարության, այլ բաժնետիրական ընկերությունների իրավասությանը թողնելու առաջարկության վերաբերյալ, հանձնարարական տրվեց խնդիրը առավել հանգամանորեն քննարկել գործարարների հետ և բիզնեսի իրական պահանջների հաշվառմամբ ձևակերպված առաջարկությունները հաջորդ նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ ներկայացնել խորհրդի քարտուղարությանը: «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրինությունը խորհրդի քննարկմանն էր ներկայացրել օդային ելքի համար սահմանված պետական տուրքի գանձման ընթացակարգի փոփոխման խնդիրը, որով առաջարկվում էր տուրքի գանձումը կատարել ոչ թե առանձին, այլ տոմսի արժեքի հետ միասին, նույն տեղում: Նկատի ունենալով խնդրի լուծման տեխնիկական բարդությունները, նաև օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, հանձնարարվեց հարցը մանրամասնորեն քննարկել համապատասխան իրավասու մարմինների հետ և մեկ շաբաթվա ընթացքում լուծման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել խորհրդի քարտուղարությանը: Տրված բոլոր հանձնարարականների արդյունքները կքննարկվեն Գործարարության աջակցման խորհրդի առաջիկա նիստում:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ