Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 մարտի 2002

«Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի դերը Եվրոպայում վստահության և անվտանգության մթնոլորտն ամրապնդելու, մեր տարածաշրջանում հակամարտությունները բանակցային խաղաղ ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու, հակամարտության նոր օջախների առաջացումը կանխելու գործում», -ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մագարյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժայմե Գամայի և նրա գլխավորած պատվիրակության հետ ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ: Վարչապետը, միաժամանակ, ընդգծել է Եվրոպական Միության անդամ այդ երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբին ցուցաբերելիք հնարավոր աջակցության գործում: Անդրանիկ Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը, թե ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված այլ նախաձեռնությունները չպետք է կրկնեն կամ խոչընդոտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ուղղությամբ տարվող աշխատանքը, այլ ծառայեն իբրև լրացուցիչ աջակցության օղակ: Վարչապետը կարևորել է պրն Ժայմե Գամայի տարածաշրջանային այցը Մինսկի խմբի համանախագահների այցի նախաշեմին՝ հույս հայտնելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա բանակցությունների հաջող ընթացքի և ակնկալվող արդյունքների համար: Ընդգծելով նաև Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԵԱՀԿ-ի մեծ դերը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այն պետք է լրջորեն ուսումնասիրի և վեր հանի ահաբեկչության արմատները, այդ չարիքը ծնող պայմանները և նպաստի դրանց վերացմանը: Ըստ վարչապետի, այս ենթատեքստում անընդունելի են ինքնորոշման իրավունքի ճնշման փորձերը կամ քրեածին երևույթները որպես հակաահաբեկչական պայքար ներկայացնելու փորձերը: Պետք է հստակ սահմանում տալ ահաբեկչությանը և նշել, թե որ դեպքերը պետք է համարել ահաբեկչություն ու ինչպիսի մեթոդներով է անհրաժեշտ պայքարել այդ չարիքի դեմ: Վարչապետը նաև մտահոգություն է հայտնել հարևան Վրաստանում ծավալվող վերջին զարգացումների առնչությամբ, որոնք այդ երկրի միջոցով հաղորդակցության միակ ելքն ունեցող մեր պետության տնտեսական գործընթացների և զարգացման վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ, եթե Վրաստանում վիճակն ապակայունանա: ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը գործադրում է հնարավոր ամեն ջանք՝ սահմանված ժամկետներում կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Մեր երկիրը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, շահագրգռված է և այսուհետ ևս նպատակաուղղված ջանքեր կգործադրի տարածաշրջանային համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Սակայն մինչ օրս այդ փորձերը չեն տալիս ակնկալվող արդյունքները, քանի որ Ադրբեջանը շարունակում է մերժել տարածաշրջանային համագործակցության ցանկացած առաջարկ: Պարոն Ժայմե Գամայի և ՀՀ վարչապետի հանդիպման ընթացքում երկուստեք դրական է գնահատվել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը և համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ՀՀ-ի և Պորտուգալիայի միջև երկկողմ հարաբերությունների սերտացման խնդիրը ևս՝ նշելով, որ ամռանը Պորտուգալիայում նախատեսվող գործարար համաժողովը որոշակի ակտիվություն կհաղորդի փոխգործակցությանը և շարունակություն կունենա: ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալական Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Ժայմե Գամայը, շեշտելով, որ ԼՂՀ հակամարտության հարցում ձեռք բերված հրադադարը դեռևս կայուն խաղաղություն չէ, նշեց, որ իրենք գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Ըստ պարոն Գամայի, եռանախագահողները առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնել իրենց առաջարկներն այդ ուղղությամբ:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ