Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 նոյեմբերի 2007


ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների մարզիկներին ու մարզիչներին

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների սիրելի մարզիկներ ու մարզիչներ,


Այստեղ` Հայրենիքում, մենք արդեն գիտենք Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջնարդյունքի մասին: Գիտենք փայլուն ավարտի ու դժվարին հաղթանակների մասին: Գիտենք մեր սպասումների արդարացման և անմնացորդ պայքարելու անխուսափելի ելքի մասին:


Դժվար ստացվեց առաջնության ընթացքը: Նույնիսկ հոռետեսական կանխագուշակությունների վկա եղանք: Սակայն մինչև վերջ նվիրվելու և անպայմանորեն հաղթելու անսահման ձեր ձգտումը կրկին անգամ վկայեց, որ անպարտելի է հաղթական ոգին, անընկճելի է ամուր հավատը:


Սիրելի մարզիկներ և մարզիչներ,


Շնորհավորում եմ ձեզ Եվրոպայի շախմատի թիմային առաջնության ընթացքում ցույց տված աննկուն կամքի ու հրաշալի արդյունքների համար: Հպարտ եմ ձեզնով ու հավատում եմ ձեր բոլոր ապագա հաղթանակներին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ