երկուշաբթի, 12 նոյեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Բանկի նախագահ Նուտ Վելինկի հետ: Նշելով, որ երկու երկրների միջև կան բավականին ջերմ բարեկամական հարաբերություններ, Նիդեռլանդների Բանկի նախագահը գոհունակությամբ է խոսել իր ղեկավարած բանկի և Հայաստանի ԿԲ-ի սերտ համագործակցության մասին. «Մենք հպարտ ենք, որ ԿԲ-ի հետ առնչվող հարցերում ՀՀ ԿԲ-ին ցուցաբերում ենք տեխնիկական խորհրդատվություն և համարում ենք, որ մեր գործակցությունը հաջողությամբ զարգանում է»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, մասնավորապես, ասել է պարոն Նուտ Վելինկը: Նա ներկայացրել է նաև հայաստանյան իր քննարկումների մասին տպավորությունները, ընդգծելով, որ բավականին հետաքրքիր և արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել և տպավորված է մասնակիցների պատրաստվածության աստիճանով, ընկալունակությամբ, գիտելիքներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հետագա համագործակցության զարգացմանը, ֆինանսական կենտրոն դառնալու` Հայաստանի հնարավորությունները և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերը, միասնական վերահսկողության վերաբերյալ Նիդեռլանդների Բանկի նախագահի մոտեցումներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: