Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 նոյեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել հանրապետության երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպման 62 մասնակիցներից 48-ը եղել են մայրաքաղաքի բուհերի «Լավագույն ուսանող» ճանաչված և Երևանի Կենտրոն թաղապետարանի կողմից հուշամեդալով պարգևատրված ուսանողները:


Մինչև ՀՀ վարչապետի հետ հանդիպելը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի ուղեկցությամբ, երիտասարդները շրջայց են կատարել կառավարության շենքում, ծանոթացել կառավարության պատմությանն ու ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ապագա ծրագրերին: Երիտասարդների պատվիրակությանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ևս:


ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երիտասարդների հետ հանդիպումն սկսել է Ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորանքով: Վարչապետն ուսանողներին, բոլոր երիտասարդներին մաղթել է առողջություն, հաջողություն և համարձակ ձեռնարկումներ, ընդգծելով, որ հատկապես նրանք պետք է համարձակ ձեռնարկումներով հանդես գան: Ըստ վարչապետի, առանց դրա որևէ մեկը ժամանակակից աշխարհում չի կարող լուրջ հաջողություններ ունենալ: Բարեմաղթանքից հետո, կառավարության ղեկավարը խոսել է երիտասարդներին կառավարություն հրավիրելու նպատակի մասին, նշելով, որ ՀՀ ԱԺ մեծամասնության ձևավորած կառավարությունը խորհրդարանի հավանությանն էր ներկայացրել իր առաջիկա հինգ տարիների ծրագիրը, որում հստակ նախանշված են կառավարության գերակայությունները, իսկ ներկայումս ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքը, որը կարևորագույն փաստաթուղթ է և ուղղված է ծրագրային գերակայությունների իրականացմանը:


Սերժ Սարգսյանն այս ամենը հանգամանորեն ներկայացնելուց հետո, հանդիպմանը ներկա երիտասարդներից ճշտել է, թե որքանո՞վ են նրանք ծանոթ հիշատակված փաստաթղթերին և եթե ծանոթ են, ապա ի՞նչ կարծիք ունեն դրանց վերաբերյալ` համոզվածություն հայտնելով, որ ուսանողները շատ ավելի համարձակ և վստահ կարող են խոսել կառավարության ծրագրերի և, առհասարակ, գործունեության վերաբերյալ հասարակության արձագանքների մասին, ինչպես նաև անկաշկանդ արտահայտել իրենց տեսակետը:


Վարչապետն առաջարկել է հարցուպատասխանի փոխարեն կառավարության նիստերի դահլիճում անցկացնել նիստ` այս դեպքում արդեն երիտասարդ «նախարարների» մասնակցությամբ, ովքեր ապագայում կարող են իսկապես դառնալ կառավարության անդամ: Պահպանելով կառավարության նիստի անցկացման ամբողջ արարողակարգը, Սերժ Սարգսյանը ներկա «նախարարների» հաստատմանն է ներկայացրել ՀՀ կառավարության օրակարգը` կազմված 7 հարցից.


1. Սոցիալական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրների լուծում:


2. Կրթական և մտավոր ներուժի ընդլայնում:


3. Առողջապահական, առողջարանային և կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում:


4. Արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության արդիականացման խնդիրների լուծում: Տնտեսության արդիականացում:


5. Ֆինանսական միջնորդության զարգացում:


6. Անվտանգության ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորում:


7. Հանրապետական և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:



Յուրաքանչյուր հարց զեկուցել է կառավարության տվյալ անդամի տեղում նստած երիտասարդ «նախարարը», որին այնուհետ մյուս գործընկերները և վարչապետն ուղղել են իրենց հարցերը: Կառավարության նիստն անցել է բավականին աշխույժ մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արձանագրվել են և, կարգի համաձայն, կուղղվեն գործող կառավարության անդամներին` իրենց գործունեության և ծրագրերի մեջ դրանցից առավել հետաքրքիրներն ու արդյունավետները նկատի առնելու նպատակով:


Օրակարգի հարցերից երեքի զեկուցումն ավարտելուց հետո, հաշվի առնելով հաջորդ չորս հարցերի տարողունակությունն ու զեկուցման ծավալները, ինչպես նաև մասնակիցների ակտիվությունը` հարցերից յուրաքանչյուրի ժամանակ հնչող դիտողությունների, առաջարկների քանակը, նպատակահարմար է դիտվել նիստն ընդմիջել որոշակի ժամկետով և կրկին հանդիպել օրակարգի մնացած հարցերը քննարկելու համար: Վարչապետը նշել է, որ գործող կառավարության անդամներին կհանձնարարի նշված հարցերի շուրջ մինչ այդ քննարկումներ իրականացնել երիտասարդ «նախարարների» հետ, որպեսզի նիստը շատ ավելի որոշակի և արդյունավետ ընթանա: Սերժ Սարգսյանը խոստացել է հաջորդ տարի երիտասարդների հետ հանդիպել նաև նիստից դուրս և զրուցել նրանց հետաքրքրող ամենատարբեր թեմաների շուրջ: Երիտասարդության ներկայացուցիչների խնդրանքով, հանդիպումն ավարտվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ լուսանկարումով:


 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ