Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 նոյեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, Տնտեսական զարգացման և ինտեգրացիոն գործընթացների վերլուծության խորացման ու ընդհանուր տնտեսական իրավիճակի, ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակցության միտումների և դինամիկայի վերաբերյալ` ԱՊՀ բարձրագույն մարմինների որոշումների կատարման ուղղությամբ Համագործակցության անդամ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի աշխատանքի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային ու մերձսահմանային փոխգործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, հակաօդային պաշտպանության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ