Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է գործունեության հիմնական արդյունքները` 2007թ. 3-րդ եռամսյակի ընթացքում և 9 ամսվա կտրվածքով: Նա նշել է, որ ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագիրը մեկնարկել է 2006թ. դեկտեմբերի վերջին: Այս Ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչում որոշ ընթացակարգային փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են մարզպետարանների դերի բարձրացմանը: Մասնավորապես, հավանական հայտատու համայնքների ցանկը որոշվում է մարզի հեռանկարային զարգացման պլանի և մարզի համայնքների պրոֆիլավորման և քարտեզագրման հիման վրա: Զեկուցողի հավաստմամբ, փոխվել և ավելի արդյունավետ է դարձել նաև ծրագրերի իրականացման գործընթացը: Ծրագրում արված ևս մեկ նորամուծության համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ իրականացվելու են սոցիալական ուղղվածության ծրագրեր:


Նշվել է, որ այսօրվա դրությամբ հանրապետության 7 մարզի համայնքներից հիմնադրամ է ներկայացվել թվով 174 ծրագիր (այդ թվում` 49-ը Երևանից): Հիմնականում ավարտվել են ծրագրերի փորձաքննությունը Արարատի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, որտեղ ներկայումս ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները և շինարարական կազմակերպությունների ընտրության միցութային գործընթացը: Շինարարական աշխատանքներն սկսվել են շուրջ 6 տասնյակ համայնքներում: Վայոց Ձորի, Արմավիրի և Շիրակի մարզերում ընթանում է հայանքային ժողովների անցկացման փուլը, և շուտով կսկսվեն նախագծային աշխատանքները:


Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ Երևան քաղաքում աշխատանքներն ընթանում են թաղամաս առ թաղամաս` հանրապետության մյուս մարզերի հետ զուգընթաց: Երևանից ներկայացված 49 ծրագրից 44-ը վերաբերվում են դպրոցներին, իսկ դրանցից 26-ը` ջեռուցման համակարգերին: Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք թաղամասերի 22 ծրագրերում սկսվել են շինարարական աշխատանքները: Աջափնյակում և Նուբարաշենում ընթանում է կապալառուների ընտրության մրցութային գործընթացը, իսկ Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ թաղամասերում մեկնարկել են խթանման աշխատանքները:


Հաշվետվության համաձայն, վերոնշյալ եռամսյակում կնքվել են 15 շինարարական պայմանագրեր` 642 մլն դրամ ընդհանուր արժեքով: Առ այսօր կապալառուների հետ կնքվել են 70 շինարարական պայմանագրեր` 3583 մլն դրամ ընդհանուր արժեքով: Եռամսյակի ընթացքում շինարարական աշխատանքներն ավարտվել են 6 ծրագրերում: Շինարարական աշխատանքներն ավարտվել են հիմնադրամի 18 ծրագրերում: Դրանց ընդհանուր արժեքը 918 մլն դրամ է, շահառուների թիվը` 85 հազար մարդ, մեկ շահառուին ընկնող միջին արժեքը` 11 հազար դրամ: Ավարտված ծրագրերից 12-ը վերաբերվում են դպրոցներին:


ՀՍՆՀ 3-րդ ծրագրի շրջանակներում համայնքային ծրագրի հաստատման համար պահանջվող համայնքի ներդրման չափը որպես կանոն 10% է, ընդհանուր առմամբ ` միջինում մինչև 7%: Հաշվետու եռամսյակում հիմնադրամի 29 ծրագրերի համար համայնքների անունից արվել են շուրջ 74 մլն դրամի ներդրումներ: Այսօրվա դրությամբ հիմնադրամի թվով 76 ծրագրերի համար տրված դրամական ներդրումները կազմում են ավելի քան 365 մլն դրամ: Համայնքների անունից ներդրումներ կատարելու հարցում, ինչպես և հիմնադրամի նախորդ ծրագրում, հիմնական աջակիցներն են ամերիկահայերի «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը և Հայ ընդհանուր բարեգործական միությունը:


ՀՍՆՀ 3-րդ ծրագրով հանրապետության դպրոցներին մատակարարվում է տարատեսակ կահույք, ընդ որում, դպրոցների ընտրությունն իրականացվում է մարզերից ստացված հայտերի համաձայն` տվյալ մարզին հատկացված գումարի սահմաններում: Հիմնադրամը, ըստ գործադիր տնօրենի, կնքել է դպրոցական կահույքի մատակարարման 24 պայմանագիր` շուրջ 1 մլրդ 269 մլն դրամ արժեքով: Այդ պայմանագրերով ներկայումս գույքի մատակարարումն ավարտված է, և հանրապետության մարզերի 747 դպրոցներին մատակարարվել է 36835 միավոր դպրոցական կահույք, այդ թվում` 24275 աշակերտական երկտեղանի սեղան-նստարան, 150 աշակերտական միտեղանի սեղան-նստարան, 4570 ուսուցչական սեղան, 3575 գրապահարան, 4265 գրատախտակ: Վարչապետը, համայնքային ծրագրերի իրականացման նախապայման հանդիսացող համայնքների համաֆինանսավորման դեպքում, խստիվ արգելել է դպրոցական ծրագրերի իրականացման համար աշակերտներից և ծնողներից դրամ հավաքելը, որի վերաբերյալ մարզային իր այցերից մեկի ժամանակ որոշակի դժգոհություններ է լսել: Նա հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը` լրատվության և այլ միջոցներով, նաև տեղերում հանդիպումների ժամանակ այդ մասին պատշաճ իրազեկել համանքների բնակչությանը:


Հաշվետվության ավարտին, նշվել է, որ եռամսյակի ավարտի դրությամբ տարվա ընդհանուր պլանը կատարված էր 161%-ով, իսկ շինարարական աշխատանքների առումով` 103%-ով:


Խորհուրդը հաստատել է ՀՍՆՀ գործադիր տնօրենի ներկայացրած հաշվետվությունը:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ