Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 նոյեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է արտերկրից Հայաստան ժամանած լրագրողների պատվիրակությանը, որոնք ներկայացնում են մի շարք երկրներ` Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Չինաստան: Հանդիպման ժամանակ լրագրողները ՀՀ կառավարության ղեկավարին ուղղել են ամենատարբեր թեմաներով բազմաթիվ հարցեր: Դրանք, մասնավորապես, վերաբերել են իրենց երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակին, այդ հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման հեռանկարներին, Հայաստանի տնտեսությանն ու ՀՀ կառավարության առաջիկա ծրագրերին, Իրան-Հայաստան գազատարի շահագործման խնդիրներին և հայ-իրանական հարաբերություններին, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ու այդ համատեքստում ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների, այդ թվում` պատերազմի 100 տոկոս հավանականության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կանխատեսումների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետին: Վերջինիս հետ կապված, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի: ՀՀ զինված ուժերը, ՀՀ վարչապետի հավաստամամբ, մշտապես պատրաստ են մեր պետության սահմանները պաշտպանելու, և ադրբեջանական կողմը պետք է նկատի առնի, որ հարցի լուծման ռազմական ճանապարհը նախընտրելու դեպքում, ստիպված կլինի այնուհետ ավելի բարդ խնդիրներ լուծել, քան հիմա:

Օտարերկրյա լրագրողները Սերժ Սարգսյանին հարցեր են ուղղել նաև Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել լրագրողներին, հույս հայտնելով, որ Հայաստանից կմեկնեն մեր երկրի ու ժողովրդի մասին լավագույն տպավորություններով:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ