Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 նոյեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությանը` ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան Իգոր Կոստոլևսկին, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը, «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը:


Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին, կարևորել նման հանդիպումները, որոնք, ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ, լավ հնարավորություն են երկու երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու, հարաբերություններն ավելի ամրապնդելու ու խորացնելու համար, ինչպես նաև սիրված և տաղանդավոր գործիչների արվեստին ևս մեկ անգամ հաղորդակից դառնալու ու վայելելու. «Տեղյակ եմ մեր երկրում ձեր ունեցած ջերմ հանդիպումների մասին և ուրախ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում պետական մակարդակով գործադրվող ջանքերին ավելացնում եք ձեր զգալի ներդրումը»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ մշակույթի և արվեստի դերը մշտապես մեծ է եղել ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում:


ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը և հանդիպմանը ներկա պատվիրակության մյուս անդամները մեծ բավականությամբ են խոսել հայաստանյան իրենց տպավորությունների, մշակույթի բնագավառում հայ-ռուսական ակտիվ և դինամիկ զարգացող հարաբերությունների մասին, ընդգծելով, որ այդ ամենում մեծ է ՀՀ և ՌԴ իշխանությունների ամենօրյա ուշադրության և նաև քաղաքական, տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակով զարգացնելու ու տարեցտարի ավելի ամրապնդելու գործոնը: Մ. Շվիդկոյը խոսել է նաև հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցման մտադրության մասին, որը ՀՀ վարչապետը ողջունելի է համարել: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրներում բարձր մակարդակով և ներկայանալի այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին Ֆրանսիայում Հայաստանի և Հայաստանում Ֆրանսիայի տարին էր: Դրա շրջանակներում Ֆրանսիայում ներկայացված և այժմ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվող «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը, ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ, մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել նաև Ռուսաստանում: Էրմիտաժի գլխավոր տնօրենը և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետը սիրով և շնորհակալությամբ են ընդունել առաջարկը, նշելով, որ Էրմիտաժում և ՌԴ մայրաքաղաքում մեծ սիրով կկազմակերպեն այդ ցուցադրությունը:


Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակության միջև ստորագրվելիք 2008թ. մշակութային համագործակցության հուշագիրը, նաև 2008թ. հունիսին ՀՀ-ում արդեն նախատեսված ռուսական մշակույթի սեզոնը, որը հայ հանդիսատեսին կպարգևի ռուսական արվեստի հետ շփվելու հրաշալի մի առիթ ևս:



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ