չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2007
Այսօր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների հանդիպումը: Աշխատանքային ճաշի ժամանակ քննարկվել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: