չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2007
Ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյանի մահվան մասին: Իր անզուգական կատարողական արվեստով, անկրկնելի ձայնով Զարուհի Դոլուխանյանը տասնամյակներ շարունակ գրավել է բազմահազար ունկնդիրների սրտերն ու հոգիները աշխարհի բազմաթիվ նշանավոր բեմերում:
Խորապես ցավակցում եմ ականավոր երգչուհու հարազատներին, մտերիմներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան