երեքշաբթի, 11 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում, բարձր մակարդակի հանդիպումներն այսօր շարունակվել են Ֆրանսիայում` Ստրասբուրգում, որտեղ ՀՀ կառավարության ղեկավարը և նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել են բրյուսելյան այցի ավարտից հետո:
Արդեն տեղի են ունեցել հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու հետ, ավելի ուշ սպասվում է ՀՀ վարչապետի հանդիպումը ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթեր» գործակալությանը, սպասվում են վարչապետի հարցազրույցները «Եվրոնյուզ» և «Թայմս» լրատվամիջոցներին ևս:
Հանդիպումների և հարցազրույցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կթողարկվի վաղը:
Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: