հինգշաբթի, 13 դեկտեմբերի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Աբրահամ Մանուկյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Համառոտ կենսագրական տվյալներ
Աբրահամ Մանուկյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի առևտրատնտեսական տեխնիկումը: 1993-1997թթ. ուսանել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
Եղել է 2003-2007թթ. երրորդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: