Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 մարտի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի օրակարգը բավականին հագեցած էր և ընդգրկում էր 75 հարց: Կառավարությունը, լրացում կատարելով իր 12.04.01թ. N 286 որոշման մեջ, տնամերձ հողամասերի անհատույց սեփականության իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռեց նաև զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով նախատեսված դեպքերում: ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան, ի թիվս սոցիալական այլ խմբերի, պետական սեփականության հողամասերի անհատույց փոխանցման իրավունքից մինչ այժմ օգտվում էին զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքները: Հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ 2001թ.-ի ընթացքում անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված 1042-ից 577 հեկտարը, որպես տնամերձ նախատեսված 850-ից 228 հեկտարը: Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքվելիք «Հայաստանի Հանրապետությանը 2002-2006թթ. չմշակված բնական ալմաստներ մատակարարելու մասին» Համաձայնագրի նախագծին: Այդ փաստաթղթի իրավասություններն ու պահանջներն իրականացնող լիազորված մարմին ճանաչվեց առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը: Երևանի Հյուսիսային պողոտայի ծրագրով նախատեսված աշխատանքների բնականոն, ֆունկցիոնալ գործունեությունն ապահովելու, ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով, որոշվեց «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության: Հանձնարարվեց վերակազմակերպումն ավարտել երկամսյա ժամկետում: ՀՀ 2001թ. պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով, կառավարությունը որոշեց մինչև 34 մլն 813 հազար 633 դրամ հատկացնել պետական եկամուտների, արտաքին գործերի, բնապահպանության, տրանսպորտի և կապի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններին, ՀՀ պետական արարողակարգի ծառայությանը և մինչև 9.5 մլն դրամ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքներ» ծրագրով թերֆինանսավորված գումարը լրացնելու համար: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրին», որի նպատակն է որոշել Հայաստանում անապատացմանը նպաստող գործոնները և դրա դեմ պայքարի, հետևանքների կանխարգելման ու մեղմացման ուղիները, որոշել առկա անհրաժեշտ ռեսուրսները — այլն: Կարևորվեց այդ նպատակին ուղղված միջոցառումների ցանկի մշակման անհրաժեշտությունը: Հավանություն տրվեց նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 2001թ. հուլիսի 20-ի հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանագրի նախագծին, որով հիշյալ խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող անդամների ցուցակում ավելացվեց գործարար համայնքի ներկայացուցիչների թիվը. Սաթենիկ Ավագյանի և Սամվել Բադալյանի փոխարեն, ընդգրկվեցին «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Դավիթ Սանդուխչյանը, «Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մանուկյանը, «Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ Տոնի Մորոյանը, «Սիգմա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ Արմեն Մանվելյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երևանի մենեջմենթի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Էդուարդ Ղարսլյանը, «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իզաբելլա Մուրադյանը, Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ Մարի Լու Փափազյանը: Նիստում որոշումներ ընդունվեցին Լոռու մարզի Խնկոյանի, Տավուշի մարզի Խաշթառակի, Կոտայքի մարզի Հատիսի, Արմավիրի մարզի Շահումյանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և այդ համայնքներում ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Կառավարությունը հավանություն տվեց «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին: Նախագծի նկատմամբ գործադիրը սկզբունքային առարկություններ չուներ: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է մարզերում ապահովել ուղևորափոխադրումների հետ կապված բնակչության անխափան սպասարկումը, խթանել մարզային ավտոտրանսպորտային ձեռնարկությունների գործունեությունը: Գործադիրը որոշեց բացասական եզրակացություն տալ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենքում «Բռնադատվածի աքսորի կամ արտաքսման վայրում ծնված և նույն վայրում առնվազն 5 տարեկան դարձած» բառերը փոխարինել «Աքսորի կամ արտաքսման վայրում մինչև 1955թ. սեպտեմբերի 3-ը ծնված» բառերով: Նման եզրակացությունը պայմանավորվեց նշված փոփոխության համար նախագծում անհրաժեշտ հիմնավորումների բացակայությամբ: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի համարեց մարզային և հանրապետական հեռուստաընկերությունների համար պետական տուրքի դրույքաչափերի տարբերակված մոտեցման գաղափարը, որը ներկայացված էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում: Սակայն նշվեց, որ օրինագիծը լրամշակման, ձևակերպումների հստակեցման անհրաժեշտություն ունի: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, գործադիրը որոշեց ՀՀ կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության: Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածով և նկատի ունենալով «Սևան» հյուրանոցի շենքի վթարային վիճակը, դրա վերակառուցման աննպատակահարմարությունը, կառավարությունը որոշեց Վ. Սարգսյան փողոց 8 հասցեում գտնվող «Սևան» հյուրանոցի շենքը հանել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարվեց կառավարության 2001 թ. մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի 2001-2005 թթ. ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման մեջ: Հանձնարարվեց գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարություններին, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Երևանի քաղաքապետարանին՝ մարզպետների հետ համատեղ, «Համատիրությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքների ընդունումից հետո, երկամսյա ժամկետում մշակել նշված ծրագիրը և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում կատարած փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն ընձեռեց՝ մինչև կոնցեսիաների մասին համապատասխան օրենքի ընդունումը, գործող մասնավորեցման ծրագրի իրականացման ընթացքում կանոնակարգել մի շարք պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների); օբյեկտների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման հետ կապված հարաբերություններն ու իրավական հիմքերը: Որոշվեց ստրատեգիական ներդրումային ծրագրերի առկայության դեպքում, առանձին օրենքներով իրականացնել մասնավորեցումը: Միաժամանակ որոշում ընդունվեց նշված օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծը անհետաձգելի համարելու մասին: Նիստում հաստատվեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը: Գործադիրը իրավական, լիզինգային խնդիրների կարգավորմանն ուղղված մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարեց քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, դատական ակտերի հարկադիր կատարման մասին և մի շարք այլ օրենքներում: Որոշումներ ընդունվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԱՄՆ-ի «Քրիստոնեական մշակութային ծառայություններ» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «Շվեյցարական Կարիտաս» և մի քանի այլ կազմակերպություների վարկային և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների մասին: Այլ որոշումներով կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի, «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամի ստեղծում» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկություններին:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ