ուրբաթ, 14 դեկտեմբերի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս.Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 4 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հաղարծին վանական համալիրի առաջին փուլի աշխատանքների իրականացում» և « Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի ջրամատակարարման և կոյուղագծերի շինարարական աշխատանքների իրականացում», «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրու «ԱՌԴԱ» մանկապարտեզի ջեռուցման, տաք և սառը ջրի համակարգերի մոնտաժում», «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: