հինգշաբթի, 29 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Տյագլոյին, որը վարչապետին ներկայացրեց իր գործունեությունը մինչ մեր երկրում դիվանագիատական աշխատանքի անցնելը, նաև Ուկրաինայի իշխանությունների և հայ համայնքի առաջարկները՝ ուղղված հայ-ուկրաինական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: Դեսպանը խոսեց նախկինում երկու հանրապետությունների միջև եղած տնտեսական կապերի վերականգնման հնարավորությունների և ներուժի մասին՝ ցանկություն հայտնելով առաջիկայում դրանք մանրամասն ներկայացնել նաև Հայաստանի արդյունաբերողների — գործարարների (գործատուների) միության հետ հանդիպման ժամանակ:
Զրուցակիցները երկուստեք փաստեցին, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը դեռևս բավարար մակարդակը չի ապահովում, սակայն այդ ուղղությամբ արդեն որոշակի ակտիվ գործունեություն նկատվում է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրեց երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովների փոխգործակցությունն ու աշխատանքը, — հույս հայտենց, որ տեղի ունեցած նիստերը, ստորագրված մի շարք փաստաթղթերը խթան կհանդիսանան մեր երկրների միջև փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Արդեն իսկ որոշակի դրական տեղաշարժեր կան՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև 2001 թ. ապրանքաշրջանառությունը կազմել է 33,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,1 անգամ ավելի է նախորդ տարվա համանման ցուցանիշից: Ապրանքաշրջանառության աճի տեմպը արտահանման բնագավառում 2000 թ. համեմատ 3,4 անգամ, իսկ ներմուծման բնագավառում՝ 1,7 անգամ ավելի է եղել, ինչը, ըստ ՀՀ վարչապետի, հուսադրող է գործակցության այս փուլում:
Անդրանիկ Մարգարյանը ողջունելի համարեց ուկրաինական կողմի հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի, հատկապես Իրան-Հայաստան նախատեսվող գազամուղի շինարարությանը մասնակցելու հարցում:
Վարչապետը կարևորեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, զուսպ, հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը կողմերից որևէ մեկին վերաբերող հարցերում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերում ուկրաինական կողմից ակնկալվում է ըմբռնումով մոտեցում:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը Ուկրաինայի դեսպանին հաջողություններ մաղթեց նոր աշխաատնքում — հույս հայտնեց, որ ընտրությունները Ուկրինայում հաջողությամբ կավարտվեն: