Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 դեկտեմբերի 2007


 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի երեք սենյակների հիմնանորոգման աշխատանքների կատարում» ծրագիրը, Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական ճաշարաններ», «Կրթական», «Բժիշկների վերապատրաստում», «Գիտական դրամաշնորհներ», «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կողմից 2008-2010 թվականներին իրականացվող «Արյան ցողունային բջիջների հավաքման և պահպանման կենտրոնի ստեղծում», «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2008-2009 թվականներին իրականացվող «Կոշիկի տուփ» ծրագրերը:


«Օթևան» երիտասարդական մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից 2007-2008 թվականներին իրականացվող ծրագրի նպատակն է Նոր Նորքի համայնքի ուսանողական հանրակացարանի վերանորոգման աշխատանքների իրականացում 17 վերանորոգված սենյակները օգտագործվելու են որպես Հայաստանում ապաստան հայցողների կացարան:


«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի վերանորոգելու Գյումրիում գտնվող «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ