Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 դեկտեմբերի 2007


Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երիտասարդ «նախարարների» մասնակցությամբ հրավիրել է ՀՀ «կառավարության նիստ»` շարունակելու ս.թ. նոյեմբերի 16-ին ընդմիջված նիստի օրակարգային հարցերի քննարկումը:


Վարչապետն առաջարկել է շարունակել զրույցը մեր երկրի զարգացման ուղիների և այն գերակայությունների վերաբերյալ, որոնք դրված են ՀՀ կառավարության ծրագրի ու 2008թ. ՀՀ պետական բյուջեի հիմքում: Ըստ այդմ, օրակարգում ընդգրկվել է չորս հարց`


1.արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության արդիականացման խնդիրների լուծում, տնտեսության արդիականացում,


2. ֆինանսական միջնորդության զարգացում,


3. անվտանգության ժամանակակից և էֆեկտիվ համակարգի ձևավորում,


4. հանրապետական և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:


Նախորդ նիստի ժամանակ վերչապետ Սերժ Սարգսյանը նշել էր, թե կհանձնարարի կառավարության անդամներին` հանդիպել ուսանող «նախարարների» հետ և հաջորդ նիստի համար հնարավորինս լավ նախապատրաստել զեկուցուցվելիք հարցերը: Այսօր նա հույս է հայտնել, որ երիտասարդ «նախարարների» հանդիպումն իրենց գործընկեր նախարարների հետ արդյունավետ է անցել` հնարավորություն ընձեռելով լիարժեք պատկերացնելու ասօրվա նիստում ներկայացվելիք հարցերը, որոնք զեկուցել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի, պաշտպանության, տարածքային կառավարման «նախարարները»` ներկայացնելով ե՛ւ այդ ոլորտներում ներկայում իրականացվող քաղաքականությունը, ե՛ւ իրենց պատերացումները որոշակի խնդիրների լուծման հարցում:


Վարչապետ Սերժ Սարգսյանը երիտասարդ «նախարարներին» շնորհակալություն է հայտնել «նիստին» լավ նախապատրաստվելու համար, նաև պարզաբանել բարձրացված խնդիրների վերաբերյալ կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը:


Տարեվերջյան «նիստն» ավարտելով` Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել երիտասարդ «կառավարության անդամներին», ցանկանալով, որ եկող տարում նրանք իրականություն դարձնեն իրենց ամենահամարձակ նպատակները և դրանց հասնելու համար լինեն նախաձեռնող, տոկուն, միաժամանակ` հավատով լեցուն ու վստահ, որ յուրաքանչյուր տարի ապրելու են շատ ավելի լավ ու բարեկեցիկ երկրում, քան նախորդ տարի:


 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ