Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վարչապետը հույս հայտնեց, որ անցած տարիներին հայ-գերմանական հարաբերություններում ստեղծված բարի ավանդույթները նույն հաջողությամբ կշարունակվեն: Նշելով, որ եվրոպական երկրների հետ ինտեգրացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, Անդրանիկ Մարգարյանը կարևորեց, մասնավորապես, Գերմանիայի հետ մեր հանրապետության հարաբերությունների հետագա զարգացումը, մանավանդ որ վերջին շրջանում նկատելի է այդ երկրի քաղաքական և տնտեսական հետաքրքրությունների աճ հարավկովկասյան տարածաշրջանում: Ըստ վարչապետի, Հայաստանն ու Գերմանիան ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում երկկողմ կապերի զարգացման զգալի ներուժ: Նշելով, որ Հայաստանի համար ընդունելի է տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու Գերմանիայի դիրքորոշումը, Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ նման մոտեցումը կնպաստի ապահովելու տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության հաստատմանը, այնտեղ իրականացվող ծրագրերին, որոնք հովանավորվում են նաև Գերմանիայի կողմից: Դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսը հավաստեց, որ անկախացումից հետո անցած տասը տարիներին Գերմանիան մշտապես աջակցել — առաջիկայում աջակցելու է եվրոպական երկրների ընտանիքին ինտեգրվելու Հայաստանի ջանքերին: Հաստատելով տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու Գերմանիայի դիրքորոշումը, դեսպանը նշեց, որ իր երկիրը մտադիր է շարունակել ջանքերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա նույնպես կարևոր համարեց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, նշելով, որ բոլորովին վերջերս Հայաստան է ժամանել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն՝ ներդրումների պայմաններին տեղում ծանոթանալու և գործարար կապեր հաստատելու նպատակով: Ըստ դեսպանի, ապրիլի վերջերին Հայաստան կժամանի գերմանական մեկ այլ խոշոր պատվիրակություն —ս:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ